Վարչապետի որոշումներ

13 Ապրիլի 2015, 274 - Ա

ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ` ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Աշխատող-միգրանտների և նրանց ընտանիքի անդամների բժշկական ապահովագրության հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցման հարցերով աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության վերահսկողության բաժնի պետ Կարեն Միքայելյանի՝ 2015 թվականի ապրիլի 6-8-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Կարեն Միքայելյանի` Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023