Վարչապետի որոշումներ

19 Փետրվարի 2015, 130 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները`
1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝
« Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնի անձնագիր N 188» տողով:
2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 150,154,157 և N 160 պաշտոնների անձնագրերի (ծածկագրեր՝ 02-2.1-(14-17)) 5-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է ծառայության պետի տեղակալը կամ բաժնի գլխավոր մասնագետը:
Բաժնի պետը ծառայության պետի տեղակալի, բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում փոխարինում է նրանց»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Արխիվ

2024

2023