16 Ապրիլի 2015, 290 - Ա
ՅՈՒՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ` ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ մասնակից պետությունների էներգետիկայի պետական տեսչական մարմինների համագործակցությունը համակարգող հանձնաժողովի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետի տեղակալ Յուրի Այվազյանի՝ 2015 թվականի ապրիլի 9-11-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Յուրի Այվազյանի՝ Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր