Վարչապետի որոշումներ

21 Ապրիլի 2015, 304 - Ա

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով՝
1. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակության հետ` «Երևանի քաղաքային լուսավորություն» ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից առաջարկվող 4 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել «Երևանի քաղաքային լուսավորություն» ծրագրի վարկային համաձայնագրի նախագիծը, ծրագրի աջակցության համաձայնագրի նախագիծը, ծրագրի համաձայնագրի նախագիծը, վարկային համաձայնագրի նախագծով սահմանված վարկավորման դրույթներն ու պայմանները և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:
Հավելված

Արխիվ

2024

2023