Վարչապետի որոշումներ

29 Ապրիլի 2015, 328 - Ա

ԱՐԹՈՒՐ ԱՖՐԻԿՅԱՆԻ` ՎՐՈՑԼԱՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Համաշխարհային մաքսային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի մաքսային ծառայությունների ղեկավարների համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր Աֆրիկյանի՝ 2015 թվականի ապրիլի 22-25-ը Վրոցլավ (Լեհաստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արթուր Աֆրիկյանի` Վրոցլավ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023