Վարչապետի որոշումներ

7 Մայիսի 2015, 348 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1152-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասարության հիմնահարցերով խորհուրդ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի N 862 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1152-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշման NN 1 և 2 հավելվածների վերնագրերում «կանանց և տղամարդկանց հավասարության հիմնահարցերով» բառերը փոխարինել «կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով» բառերով.
2) որոշման նախաբանը «համակարգելու» բառից հետո լրացնել «ու կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման ազգային մեխանիզմ ձևավորելու» բառերով։

 

Արխիվ

2024

2023