Վարչապետի որոշումներ

7 Մայիսի 2015, 349 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 178-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասարության հիմնահարցերով խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 178-Ա որոշման վերնագրում, որոշման մեջ, N 1 հավելվածի վերնագրում, N 2 հավելվածի վերնագրում և 1-ին կետում «կանանց և տղամարդկանց հավասարության հիմնահարցերով» բառերը փոխարինել «կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով» բառերով:
 

Արխիվ

2024

2023