Վարչապետի որոշումներ

7 Մայիսի 2015, 350 - Ա

ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ՝ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ գյուղատնտեսության բնագավառում հայ-ավստրիական համագործակցության հարցերը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի՝ 2015 թվականի մայիսի 4-6-ը Ավստրիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
 

Արխիվ

2024

2023