Վարչապետի որոշումներ

30 Ապրիլի 2015, 478 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 49,902.5 հազ. դրամ, որից՝ 2015 թվականի առաջին կիսամյակում՝ 26,664.6 հազ. դրամ, ինն ամսում՝ 49,902.5 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով), այդ թվում՝
1) Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի կողմից իրականացվելիք «Երևանի անտառատնտեսության Էրեբունու անտառապետության 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում (2-րդ փուլ) շուրջ 31 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքների իրականացման համար` 4,170.0 հազ. դրամ.
2) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հրազդանի անտառատնտեսություն» մասնաճյուղի 100 հեկտար տարածքի կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքների իրականացման համար` 14,730.0 հազ. դրամ.
3) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Գյումրիի անտառատնտեսություն» մասնաճյուղի 10 հեկտար տարածքի ագրոտեխնիկական խնամքի աշխատանքների իրականացման համար` 2,500.0 հազ. դրամ.
4) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Արծվաբերդի անտառատնտեսություն» մասնաճյուղի 15 հեկտար տարածքի ագրոտեխնիկական խնամքի աշխատանքների իրականացման համար` 5,280.0 հազ. դրամ.
5) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ճամբարակի անտառատնտեսություն» մասնաճյուղի 10 հեկտար տարածքի ագրոտեխնիկական խնամքի աշխատանքների իրականացման համար` 4,890.0 հազ. դրամ.
6) Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի վարչական ապարատի պահպանման ծախսերը լրացնելու նպատակով` 18,332.5 հազ. դրամ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել լրացում` համա-ձայն N N 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023