Վարչապետի որոշումներ

18 Մայիսի 2015, 396 - Ա

ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԵՎ ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` ՔԻՇՆԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Սևծովյան տնտեսական համագործակցության անդամպետությունների տրանսպորտի նախարարների խորհրդակցությանը, ՍԾՏՀ տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու, ինչպես նաև «1996 թվականի հոկտեմբերի 30-ին ստորագրված ՀՀ կառավարության և ՄՀ կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի՝ 2015 թվականի մայիսի 13-15-ը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանի՝ 2015 թվականի մայիսի 12-15-ը Քիշնև (Մոլդովայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Քիշնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:


 

Արխիվ

2024

2023