Վարչապետի որոշումներ

20 Մայիսի 2015, 407 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ 174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 45-Ա որոշման N 2 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը՝
1. Անտառային հողերում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում և բնակավայրերում բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ազգային քաղաքականության իրագործմանն ուղղված գործողությունները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):
2. Հաստատել`
1) հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

Հավելված

Արխիվ

2024

2023