Վարչապետի որոշումներ

25 Մայիսի 2015, 423 - Ա

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅ-ՍԼՈՎԵՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Տրանսպորտի բնագավառում հայ-սլովենական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը 2015 թվականի մայիսի 20-22-ը Երևան քաղաքում անցկացնելու, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, հուշանվերների ձեռքբերման և էքսկուրսիայի հետ կապված ծախսերը` 137500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած հաշվետվության:
 

Արխիվ

2024

2023