Վարչապետի որոշումներ

25 Մայիսի 2015, 414 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՒՐԱԲԱՅ (ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով 2015 թվականի մայիսի 28-29-ը Բուրաբայ (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանին և ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Բուրաբայ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Հովիկ Աբրահամյանինը, Գուրգեն Դումանյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Գոհար Պողոսյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Արմեն Զատիկյանինը և Բագրատունի Բարսեղյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը և Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Արշակ Մանուկյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
3) Վաչե Գաբրիելյանինը, Սուրեն Կարայանինը, Ռաֆայել Ավետիսյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարնախարարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2015 թվականի մայիսի 28-ին՝ Երևան-Կոկշետաու, իսկ 2015 թվականի մայիսի 29-ին՝ Կոկշետաու-Երևան երթուղով։
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։
6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բուրաբայ մեկնելու հետ կապված հարցերը:
Հավելված

Արխիվ

2024

2023