Վարչապետի որոշումներ

27 Մայիսի 2015, 438 - Ա

ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Ռուսաստանի Դաշնության Ռոսատոմ պետական կորպորացիայի հետ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի՝ 2015 թվականի մայիսի 16-ի Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023