Վարչապետի որոշումներ

27 Մայիսի 2015, 443 - Ա

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԵՎ ՎԻԳԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանին 2015 թվականի մայիսի 26-29-ը գործուղել Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)՝ Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 5-րդ ֆորումին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Հովհաննես Մանուկյանի և Վիգեն Քոչարյանի՝ Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023