Վարչապետի որոշումներ

3 Հուլիսի 2015, 577 - Ա

ԷՄԻԼ ՏԱՐԱՍՅԱՆԻՆ ՎԱՐՇԱՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանին 2015 թվականի հուլիսի 6-8-ը գործուղել Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն)` Վարշավայում կայանալիք տեխնիկական կանոնակարգման ոլորտի մասնագետների որակավորման և մասնագիտական գիտելիքների բարձրացմանն ուղղված փորձի փոխանակման այցին մասնակցելու համար:
2. Էմիլ Տարասյանի՝ Վարշավա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի N 548-Ա որոշման N 2 հավելվածում նշված «Տեխնիկական կանոնակարգման ոլորտի կայացմանը պետական աջակցություն» ծրագրի շրջանակներում:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Էմիլ Տարասյանի՝ Վարշավա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023