Վարչապետի որոշումներ

3 Հուլիսի 2015, 572 - Ա

ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԵՎ ՔՐԻՍՏԻՆԵ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ՌԻԳԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար Քրիստինե Բեգլարյանին 2015 թվականի հուլիսի 8-10-ը գործուղել Ռիգա (Լատվիայի Հանրապետություն)՝ Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների հարցերով հայ-լատվիական համատեղ հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար:
2. Դավիթ Մելքոնյանի և Քրիստինե Բեգլարյանի՝ Ռիգա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Դավիթ Մելքոնյանի և Քրիստինե Բեգլարյանի Ռիգա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023