Վարչապետի որոշումներ

6 Հուլիսի 2015, 579 - Ա

ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 30-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՎ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ. ՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԵՐԸ «ԵՏ-2015» ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 3-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային համագործակցության խորհրդի հոբելյանական 30-րդ նիստը (այսուհետ՝ նիստ) 2015 թվականի հուլիսի 9-11-ը և «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «ԵՏ-2015» կայուն զարգացման օրակարգում» խորագրով միջազգային 3-րդ համաժողովը (այսուհետ՝ համաժողով) 2015 թվականի հուլիսի 11-14-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ՝
1) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել նիստի և համաժողովի նախապատրաստումն ու անցկացումը, ինչպես նաև հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ներկայացրած ծրագրի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ նիստի կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև համաժողովի մասնակիցների հյուրանոցային և սննդի հետ կապված ծախսերը` 25000.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ներկայացրած՝ փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։

 

Արխիվ

2024

2023