Վարչապետի որոշումներ

6 Հուլիսի 2015, 581 - Ա

ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՄԱՅՆՑ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանին 2015 թվականի հուլիսի 8-10-ը գործուղել Մայնց (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)` Խաղողի և գինու համաշխարհային 38-րդ համագումարին և Խաղողի ու գինու միջազգային կազմակերպության 13-րդ վեհաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Հարությունյանի` Մայնց գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Արմեն Հարությունյանի` Մայնց գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023