Վարչապետի որոշումներ

16 Հուլիսի 2015, 609 - Ա

ՍԵՐԳԵՅ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ` ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Եվրամիության ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի նախնական նախապատրաստական աշխատանքների շուրջ բանակցություններ վարելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանի՝ 2015 թվականի հուլիսի 6-9-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Սերգեյ Ավետիսյանի՝ Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023