Վարչապետի որոշումներ

16 Հուլիսի 2015, 614 - Ա

ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին 2015 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 2-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` քիմիական նյութերի կառավարման վերաբերյալ միջազգային համաժողովի շրջանակներում անցկացվելիք բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արամայիս Գրիգորյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023