Վարչապետի որոշումներ

18 Հուլիսի 2015, 632 - Ա

ԱՍՏԱՆԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ «ԱՊԱԳԱՅԻ ԷՆԵՐԳԻԱ» ԽՈՐԱԳՐՈՎ «ԱՍՏԱՆԱ ԷՔՍՊՈ-2017» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
Ստեղծել Աստանա քաղաքում կայանալիք՝ «Ապագայի էներգիա» խորագրով «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումները նախապատրաստելու և անցկացնելու աշխատանքները համակարգող հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հավելված

Արխիվ

2024

2023