Վարչապետի որոշումներ

24 Հուլիսի 2015, 659 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Վրաստանի առողջապահության նախարարի հետ հանդիպելու նպատակով 2015 թվականի հուլիսի 26-29-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Արմեն Մուրադյանինը, Կարեն Կոստանյանինը, Սարո Ծատուրյանինը և Շահեն Դուրգարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հավելված

Արխիվ

2024

2023