Վարչապետի որոշումներ

18 Հուլիսի 2015, 642 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 984-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հոկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին N 984-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի 7-րդ և 24-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման N 2 հավելվածի 8-րդ, 21-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ կետերի և N 4 հավելվածի 4-րդ, 7-րդ, 8-րդ կետերի 4-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն».
3) որոշման N 3 հավելվածի 5-րդ կետի 4-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
ՀՀ առողջապահության նախարարություն»:

 

 

Արխիվ

2024

2023