Վարչապետի որոշումներ

30 Հունիսի 2015, 560 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 539-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղելու մասին» N539 - Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը «Սերգո Կարապետյանինը» բառերից հետո լրացնել «Հրանուշ Հակոբյանինը» բառերով:
2) որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետը «Վարդան Ասոյանինը» բառերից առաջ լրացնել «Կարեն Նազարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ» բառերով:
3) որոշման հավելվածը «Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերից հետո լրացնել «Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար, Կ.Նազարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ» բառերով:

Արխիվ

2024

2023