Վարչապետի որոշումներ

6 Օգոստոսի 2015, 712 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Շինարարի օրվա կապակցությամբ և քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար հետևյալ անձանց՝
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով`

Վովա Վազգենի Մարգարյան - Հայաստանի շինարարների միության պատվավոր անդամ

Վազգեն Վոլոդյայի Պողոսյան - «Երևանշին» ընկերության տնօրեն

2) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով՝


Սամվել Ավետիքի Խաչատրյան - «Գոհարիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն



Հրաչյա Համլետի Մինասյան - «Մետրոշինվերանորոգում» բաց բաժնետիրական ընկերության վարչության նախագահ

Արամայիս Լևոնի Որսկանյան - «Այգեձոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

Պոլ Ժորժի Չաթալբաշյան - նախագծի գլխավոր կոնստրուկտոր

 

Արխիվ

2024

2023