Վարչապետի որոշումներ

6 Օգոստոսի 2015, 714 - Ա

ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին տրամադրել 2014 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2015 թվականի օգոստոսի 17-28-ը ներառյալ։
2. Գաբրիել Ղազարյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունների կատարումը 2015 թվականի օգոստոսի 17-21-ը ներառյալ ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանի, իսկ 2015 թվականի օգոստոսի 24-28-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի վրա:

 

Արխիվ

2024

2023