Վարչապետի որոշումներ

13 Օգոստոսի 2015, 742 - Ա

ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2015 թվականի օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ։
2. Մարտին Սարգսյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանի վրա:

 

Արխիվ

2024

2023