Վարչապետի որոշումներ

26 Օգոստոսի 2015, 774 - Ա

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` էներգետիկայի կայուն զարգացման 6-րդ միջազգային համաժողովը 2015 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 2-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացնելու կապակցությամբ՝
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել համաժողովի կազմակերպման հետ կապված միջոցառումների իրականացումը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` համաժողովի բոլոր մասնակիցներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ապահովել Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրերով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ համաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը` 13,440.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից ներկայացված հաշվետվության:
 

Արխիվ

2024

2023