Վարչապետի որոշումներ

26 Օգոստոսի 2015, 777 - Ա

ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանին 2015 թվականի սեպտեմբերի 17-18-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` «Համայնքի կողմից իրականացվող քաղաքաշինական ռազմավարությունը պատմական քաղաքներում ԵՄ /ԵԽ համատեղ տարածաշրջանային ծրագրի մեկնարկին նվիրված հանդիպմանը մասնակցելու համար:
2. Արև Սամուելյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի 03. Մշակութային միջոցառումների իրականացում ծրագրի Միջազգային մշակութային համագործակցության իրականացում միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արև Սամուելյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արև Սամուելյանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 


 

Արխիվ

2024

2023