Վարչապետի որոշումներ

1 Սեպտեմբերի 2015, 799 - Ա

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-11-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 31-ՐԴ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. 2015 թվականի հոկտեմբերի 9-11-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովի (այսուհետ՝ համաժողով) անցկացման կապակցությամբ`
1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` նախապատրաստել համաժողվի անցկացման ծրագիրը և ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը.
2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել փրկարար ծառայության շուրջօրյա հերթապահությունը միջոցառման անցկացման վայրում.
3) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ աջակցել միջոցառումների շրջանակներում անցկացվող մշակութային ծրագրերի իրականացմանն՝ ըստ համաժողովի ծրագրի.
4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել համաժողովի միջոցառումների անցկացման վայրերում շտապ բուժօգնության անձնակազմերի ներկայությունը, բուժկետերի գործունեությունն՝ ըստ անհրաժեշտության, մասնակիցների բժշկական օգնությունը և սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում.
5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ապահովել միջոցառումների անցկացման վայրերի և համաժողովի մասնակիցների անվտանգությունը Հայաստանի Հանրապետության գտնվելու ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հայտի.
6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել համաժողվի անցկացման վայրերում հասարակական կարգի պահպանումը և հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հայտի.
7) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ ապահովել համաժողովի միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանող հատուկ չվերթների սպասարկումը և պաշտոնական պատվիրակությունների դիմավորումն ու ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հայտի.
8) առաջարկել Երևանի քաղաքապետին՝ միջոցառումների անցկացման օրերին ապահովել համապատասխան վայրերի բարեկարգումը, դրոշազարդումը և համապատասխան վահանակների տեղադրումը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովի ծրագրով նախատեսված միջոցառումների կազմակերպման և անցկացման, ինչպես նաև արարողակարգային և այլ միջոցառումների հետ կապված ծախսերը` 135.205.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:

 


 

Արխիվ

2024

2023