Վարչապետի որոշումներ

9 Սեպտեմբերի 2015, 822 - Ա

ՄՈՒՐԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ Մ Ա Ս Ի Ն


Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. ՀԽՍՀ և Հայաստանի Հանրապետության պետական գործիչ, 1975-1985 թվականներին` Երևանի քաղաքապետ, Երևանի պատվավոր քաղաքացի Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հավելված

Արխիվ

2024

2023