Վարչապետի որոշումներ

8 Սեպտեմբերի 2015, 807 - Ա

ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանին 2015 թվականի սեպտեմբերի 16-19-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Ուցզյացյույ)՝ «Օազիսային ինդուստրիա» խորագրով 2-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Հարությունյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Ուցզյացյույ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Հարությունյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Ուցզյացյույ) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023