Վարչապետի որոշումներ

3 Սեպտեմբերի 2015, 803 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2015 թվականի սեպտեմբերի 7-8-ը Բելառուսի Հանրապետություն (Գրոդնո) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Բելառուսի Հանրապետություն (Գրոդնո) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Հովիկ Աբրահամյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Գոհար Պողոսյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Արմեն Զատիկյանինը և Բագրատունի Բարսեղյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Վաչե Գաբրիելյանինը, Սուրեն Կարայանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Շավարշ Քոչարյանինը և Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարնախարարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2015 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Երևան-Գրոդնո, իսկ 2015 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Գրոդնո-Երևան երթուղով։
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։
6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բելառուսի Հանրապետություն (Գրոդնո) մեկնելու հետ կապված հարցերը:


 

Հավելված

Արխիվ

2024

2023