Վարչապետի որոշումներ

9 Սեպտեմբերի 2015, 813 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության և Շվեդիայի Թագավորության առողջապահության նախարարության միջև համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված հարցերի քննարկման նպատակով 2015 թվականի սեպտեմբերի 15-17-ը Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ) գործուղել Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակության անդամների՝ Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաuտանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հավելված

Արխիվ

2024

2023