Վարչապետի որոշումներ

15 Սեպտեմբերի 2015, 832 - Ա

ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԻՆ ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանին 2015 թվականի սեպտեմբերի 11-18-ը գործուղել Կոլումբիայի Հանրապետություն (Մեդելին)՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր ասամբլեայի 21-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
2. Մեխակ Ապրեսյանի` Կոլումբիայի Հանրապետություն (Մեդելին) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մեխակ Ապրեսյանի` Կոլումբիայի Հանրապետություն (Մեդելին) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023