Վարչապետի որոշումներ

15 Սեպտեմբերի 2015, 833 - Ա

ԱՐՏՅՈՄ ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԵՂԻԱԶԱՐ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Սեդրակյանին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության դատական հանձնարարությունների բաժնի պետ Արմենուհի Հարությունյանին և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Եղիազար Ավագյանին (համաձայնությամբ) 2015 թվականի սեպտեմբերի 15-18-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին)՝ «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» համաձայնագրի նախագծի բանակցություններին մասնակցելու համար:
2. Արտյոմ Սեդրակյանի, Արմենուհի Հարությունյանի և Եղիազար Ավագյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (Պեկին) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արտյոմ Սեդրակյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023