Վարչապետի որոշումներ

18 Սեպտեմբերի 2015, 840 - Ա

ԼԵՎՈՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանին 2015 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Աստանա)՝ Կազեներջի (KAZENERGY) 10-րդ հոբելյանական Եվրասիական համաժողովին մասնակցելու համար:
2. Լևոն Շահվերդյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լևոն Շահվերդյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

 

Արխիվ

2024

2023