Վարչապետի որոշումներ

28 Սեպտեմբերի 2015, 864 - Ա

ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ ԳԱԳԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «ԵԱՏՄ անդամ երկրների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի շրջանակներում ալկոհոլային արտադրանքի մուտքը վիետնամական շուկա ազատականացման ուղղությամբ խորհրդակցություններին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանի 2015 թվականի սեպտեմբերի 7-11-ը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (Հանոյ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Արմեն Հարությունյանի՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։


 

Արխիվ

2024

2023