Վարչապետի որոշումներ

28 Սեպտեմբերի 2015, 867 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ- ԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Շանհայի համագործակցության կազմակերպության էկոնոմիկայի և առևտրի նախարարների հանդիպման 14-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2015 թվականի սեպտեմբերի 13-15-ը քաղ. Սիան և սեպտեմբերի 16-18-ը քաղ. Պեկին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հավելված

Արխիվ

2024

2023