29 Սեպտեմբերի 2015, 875 - Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ղրղզստանի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2015 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 7-ը Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելություն` համաձայն N 1 հավելվածի:
2. Դիտորդական առաքելության անդամների՝ Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` համաձայն N 2 հավելվածի:
3.Դիտորդական առաքելության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցչի` Բիշքեկ գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր