Վարչապետի որոշումներ

29 Սեպտեմբերի 2015, 877 - Ա

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության փոքր սպառազինությունների և թեթև զինատեսակների ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը նվիրված խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության պատվիրակության (10 մարդ) 2015 թվականի հոկտեմբերի 6-8-ը Հայաստանի Հանրապետություն այցի կազմակերպման հետ կապված ծախսերը` 200000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

Արխիվ

2024

2023