Վարչապետի որոշումներ

30 Սեպտեմբերի 2015, 887 - Ա

ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանին 2015 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Շիմքենտ)՝ Հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀԾՂՀԽ) 22-րդ նիստին մասնակցելու համար:
2. Արմեն Ալավերդյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Շիմքենտ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Ալավերդյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023