Վարչապետի որոշումներ

30 Սեպտեմբերի 2015, 888 - Ա

ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ` ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունների միջև մաքսային տվյալների փոխանակման, երկու երկրների միջև միասնական սահմանային դարպասի ստեղծման, մաքսային ծառայությունների միջև մաքսային տվյալների փոխանակման, ֆինանսական և համատեղ ներդրումային ծրագրերի շուրջ բանակցությունների վարման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանի` 2015 թվականի սեպտեմբերի 25-28-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Արմեն Գևորգյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

 

Արխիվ

2024

2023