Վարչապետի որոշումներ

2 Հոկտեմբերի 2015, 894 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Ճարտարապետի միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաև ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար հետևյալ անձանց՝
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով`

Աշոտ Կանայան - Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության թեկնածու

Ալբերտ Զուրաբյան - ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության պրոֆեսոր
Լևոն Ղալումյան - ՀՀ վաստակավոր ճարտարապետ

2) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով՝

 

Արսեն Առուստամյան - Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության դոկտոր Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն


 

Արխիվ

2024

2023