Վարչապետի որոշումներ

5 Հոկտեմբերի 2015, 903 - Ա

ԱԼԵՔՍԱՆ ՇԱՀԽԱԹՈՒՆՈՒ ԵՎ ՏԱԹԵՎԻԿ ԲԵԺԱՆՅԱՆԻ` ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Արևելյան գործընկերության երկրներում հետազոտական նախագծերի փորձաքննությունը և գնահատումը. արդի կարգավիճակը և հեռանկարները» խորագրով տարածաշրջանային աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչության գիտական փորձաքննության կազմակերպման բաժնի պետ Ալեքսան Շահխաթունու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչության միջազգային համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Տաթևիկ Բեժանյանի` 2015 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Ուկրաինա (Կիև) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 22.2 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի միջոցով կատարվող 01 բաժնի 04 խմբի 01 դասի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում» ծրագրի «Համակարգի գիտական գործուղումների իրականացում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Ալեքսան Շահխաթունու և Տաթևիկ Բեժանյանի Ուկրաինա (Կիև) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ալեքսան Շահխաթունու՝ Ուկրաինա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

 

Արխիվ

2024

2023