Վարչապետի որոշումներ

5 Հոկտեմբերի 2015, 904 - Ա

ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին 2015 թվականի նոյեմբերի 18-20-ը գործուղել Խորվաթիայի Հանրապետություն (Զագրեբ)` Շրջակա միջավայրի և առողջության եվրոպական նախարարական խորհրդի յոթերորդ հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արամայիս Գրիգորյանի՝ Խորվաթիայի Հանրապետություն (Զագրեբ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Խորվաթիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Արխիվ

2024

2023