Վարչապետի որոշումներ

5 Հոկտեմբերի 2015, 908 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ներդրած ավանդի համար և Ուսուցչի օրվա կապակցությամբ հետևյալ անձանց՝
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով`

Գայանե Հայրապետի Սայադյան - ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ
2) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով՝
Մաշա Դանիելի Իվանյան - ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն

Գրետա Գրիգորի Ներսիսյան - ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի Անդրանիկի անվան թիվ 12 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչ
 

Արխիվ

2024

2023