Վարչապետի որոշումներ

13 Հոկտեմբերի 2015, 941 - Ա

ԻՈՍԻՖ ԻՍԱՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանին 2015 թվականի հոկտեմբերի 26-30-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին)` Շանսի-Նաիրիտ համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու համար:
2. Իոսիֆ Իսայանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման հետ կապված օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Իոսիֆ Իսայանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իոսիֆ Իսայանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Արխիվ

2024

2023