Վարչապետի որոշումներ

6 Հոկտեմբերի 2015, 912 - Ա

ԱՐՏԵՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ Արտեմ Պետրոսյանին 2015 թվականի հոկտեմբերի 22-24-ը գործուղել Ռումինիայի Հանրապետություն (Սինայա)` Միջուկային Էներգետիկայի Համագործակցության միջազգային շրջանակի գործադիր կոմիտեի հերթական հանդիպմանը մասնակցելու համար:
2. Արտեմ Պետրոսյանի` Ռումինիայի Հանրապետություն (Սինայա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արտեմ Պետրոսյանի` Ռումինիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023